Անվճար աուդիտ

3D կայք, CRM, AI ագենտներ, թիրախային գովազդի և վաճառքի ավտոմատացում՝ մեկ թիմից

Զրո ավելորդ գործ, առավելագույն վաճառք

Անվճար ուսումնասիրում ենք, թե ինչպես է այսօր վաճառվում ձեր համալիրը, և կառուցում ենք համակարգ, որտեղ հայտը չի կորչում, գնորդը պատասխան է ստանում մեկ րոպեում, իսկ դուք ամեն առավոտ տեսնում եք վաճառքի թվերը։

Կայքի օրինակ՝ գծագրից շենք

Ձեր բիզնես պրոցեսների անվճար աուդիտ

Մոտ մեկ շաբաթում ուսումնասիրում ենք ձեր բիզնես գործընթացները՝ վաճառք, ֆինանսներ, փաստաթղթեր, շինհրապարակ, թիմի աշխատանք, և ներկայացնում գրավոր առաջարկներ։ Աուդիտը անվճար է և ձեզ ոչնչի չի պարտավորեցնում։

  1. Ծանոթություն

    30 րոպե զրույց ձեր և ձեր թիմի հետ. ինչպես են այսօր աշխատում վաճառքը, ֆինանսները, փաստաթղթերը և ինչն է խանգարում։

  2. Գաղտնի գնորդ

    Գրում և զանգում ենք ձեզ որպես սովորական գնորդ՝ Instagram-ով, WhatsApp-ով, կայքից և հեռախոսով, ցերեկը, երեկոյան և հանգստյան օրը։

  3. Ստուգում և հաշվետվություն

    Կայքն ու գովազդը, Excel-ները և ծրագրերը, ձեռքով արվող գործերը, վճարումներն ու հաշվետվությունները։ Ամեն գտածո՝ գրավոր և օրինակով։

  4. Նոր առաջարկներ

    Ինչ փոխել, ինչ արդյունք կտա, որքան կարժենա և կտևի։ Ամեն առաջարկ՝ առանձին, որ ընտրեք ըստ բյուջեի։

  5. Դուք եք որոշում

    Ընտրում եք մեկը, մի քանիսը կամ ոչ մեկը։ Հաշվետվությունը մնում է ձեզ ամեն դեպքում։

Պատվիրել անվճար աուդիտ
Ծանոթություն, 30 րոպեօրինակ
Երեքշաբթի14:00ձեր գրասենյակում կամ առցանց
  • Ինչ համալիր եք վաճառում և քանի բնակարան է մնացել
  • Որտեղից են գալիս գնորդները և ով է պատասխանում
  • Որտեղ են պահվում կարգավիճակներն ու գները
  • Ինչն է այսօր ամենաշատը խանգարում վաճառքին
Ձեզնից պետք էՄիայն 30 րոպե։ Մնացածը մենք ենք անում
Գաղտնի գնորդ4 ալիք, 4 օր, օրինակ
ԱլիքԵրբ գրեցինքՊատասխան
InstagramՈւրբ 22:4013 ժ 20 ր հետո
WhatsAppՇբթ 11:054 ր, գինը չասացին
ԶանգԿիր 15:10չպատասխանեցին
Կայքի ձևԵրկ 19:30պատասխան չկա
Ինչ ենք ստուգումՈրքան արագ են պատասխանում, ասում են գինը, առաջարկում այց և հետո նորից գրում
Աուդիտի հաշվետվություն12 գտածո, օրինակ
Կարգավիճակները Excel-ում են, երկու մենեջեր նույն բնակարանը խոստանում են տարբեր գնորդների
Մեկ CRM, որտեղ ամեն հայտ ունի տեր, պատմություն և հաջորդ քայլ
Երեկոյան և հանգստյան օրերին հայտերին ոչ ոք չի պատասխանում
AI ագենտ, որ մեկ րոպեում ուղարկում է հատակագծերը և գրանցում այց
Գովազդը բերում է հայտեր, բայց հայտնի չէ՝ որն է վաճառում
Գովազդը կապված է CRM-ի հետ. բյուջեն գնում է այնտեղ, որտեղ ամրագրում կա
Մասնավճարների ժամկետներին հետևում են ձեռքով
Ավտոմատ հիշեցումներ և գրաֆիկ, որը համեմատվում է սպասվող շինարարական ծախսերի հետ
Նոր առաջարկներըստ կարևորության
CRM՝ բոլոր հայտերն ու գնորդները մեկ տեղում3 շաբաթ
AI ագենտ Instagram-ի և WhatsApp-ի համար2 շաբաթ
Թիրախային գովազդ՝ կապված CRM-ի հետ2 շաբաթ
Մասնավճարներ և առավոտյան հաշվետվություն2 շաբաթ
Ակնկալվող արդյունքՈչ մի հայտ 1 րոպեից ավելի առանց պատասխանի, ոչ մի կրկնակի ամրագրում, գովազդի ծախսը՝ ըստ ամրագրումների
Ամեն առաջարկ՝ իր գնով և ժամկետովԸնտրել
Ձեր որոշումըօրինակ
CRMսկսում ենք
AI ագենտսկսում ենք
Թիրախային գովազդհաջորդ ամիս
Մասնավճարներավելի ուշ
Եթե չշարունակեքՀաշվետվությունը մնում է ձեզ։ Կարող եք օգտագործել այն ձեր թիմի կամ այլ կատարողի հետ
Գինն ու ժամկետը՝ պայմանագրում, նախքան սկսելըՍկսել

Սեղմեք քայլի վրա՝ տեսնելու, թե ինչ եք ստանում դրանից

Բնակելի շենքի վիզուալիզացիա
Բացել 3D կիոսկը

Արմավիր. բնակելի համալիրի վաճառքը՝ մեկ էկրանին

Կառուցապատողի համար կառուցեցինք 3D կիոսկ, որը վաճառքի գրասենյակում, կայքում և հեռախոսում ցույց է տալիս ամբողջ համալիրը, ամեն հարկ և ամեն բնակարան։ Գնորդը տեսնում է իր բնակարանը դեռ շենքի ավարտից առաջ։

4մասնաշենք
16հարկ
513բնակարան
  • Կարգավիճակները՝ կենդանի. Excel-ում «Վաճառված» են գրում, և 20 վայրկյանում բնակարանը կարմրում է էկրանին
  • Արև և տեսարան. ամեն բնակարանի համար՝ ըստ ամսի, ժամի և հարկի
  • Հայտը՝ բնակարանի համարով. QR կոդ, WhatsApp, և մենեջերը միանգամից գիտի, թե որ բնակարանն է
  • Աշխատում է առանց ինտերնետի՝ սենսորային էկրանին
  • Որոնում և համեմատություն. ֆիլտրեր ըստ սենյակների, հարկի և գնի, PDF ներկայացում ամեն բնակարանի համար
  • Հարդարանք. գնորդը ինքն է ընտրում նյութերն ու գույները
  • Վերլուծություն. որ բնակարաններն են ամենաշատը դիտում
Բացել Արմավիրի 3D կիոսկը

Լուծումներ, որոնք աշխատում են միասին

Ամեն լուծում կարող է աշխատել առանձին, բայց ամենամեծ արդյունքը տալիս են միասին. կայքը բերում է հայտը, CRM-ը չի թողնում կորչի, ագենտը պատասխանում է, իսկ դուք տեսնում եք թվերը։

Կայք, որը ցույց է տալիս, ոչ թե պատմում

Այցելուն թերթում է էջը, և ձեր շենքը «ծնվում» է նրա աչքի առաջ։ Այդպիսի կայքը հիշվում է և վաճառում։

  • Անիմացիա, որը կառավարում է հենց այցելուն
  • Արագ է բացվում հեռախոսում
  • Հաշվիչ, կատալոգ, մի քանի լեզու
  • Ամեն ձև ուղարկում է հայտը ուղիղ CRM
Տեսնել աշխատող կայքը՝ amra.am

CRM՝ ամեն ինչ մեկ տեղում

Հայտերը բոլոր ալիքներից, ամեն գնորդի ամբողջ պատմությունը, զանգերը, այցերը, պայմանագրերը, վճարումները և հաշվետվությունները՝ մեկ էկրանին։ Մենեջերը գիտի՝ ում և երբ գրել, իսկ դուք ամեն ինչ տեսնում եք իրական ժամանակում։

Որոնել գնորդ, հեռախոս կամ բնակարանօրինակԱ
  • IG
    Լիլիթ Ս.2 սենյականոց կա՞ 9-րդ հարկում
  • Դավիթ Կ.Կարո՞ղ եմ գալ շաբաթ
  • Կայք
    Աննա Մ.Ձև. 3 սենյակ, մինչև 70 մլն
  • Զանգ
    +374 9• ••• •••Բաց թողնված, SMS-ն ուղարկված է
  • FB
    Արմեն Գ.Ինչ պայմաններով է մասնավճարը
Լիլիթ Ս.Instagram, գովազդ «Ընթացք»

Բարև ձեզ, 2 սենյականոց կա՞ 9-րդ հարկում

AI ագենտ, 40 վայրկյանումԲարև ձեզ։ Այո, երկու տարբերակ կա՝ 64 և 71 մ²։ Ուղարկում եմ հատակագծերը։ Կցանկանա՞ք գալ տեսնել

Հատակագծեր.pdf2 էջ

Գրանցել այցՓոխանցել մենեջերին

Նոր հայտ 0

Կապ 0

Այց 0

Ամրագրում 0

Ձագարում՝ 38 գործարքԱյս շաբաթ ամրագրում՝ 3Կանգնած 3 օրից ավելի՝ 4

ԼՍ Լիլիթ Սարգսյան +374 •• ••• •••
2 սենյակմինչև 55 մլն9-րդ հարկից բարձրInstagram գովազդ
ՄենեջերԱրամ
Բնակարան№ 64, ամրագրված
Վճարված1 / 24
Հաջորդ քայլՄասնավճար 2/24՝ դեկտեմբերի 1
  1. Հաղորդագրություն Instagram-ում«2 սենյականոց կա՞ 9-րդ հարկում»
  2. AI ագենտը ուղարկեց 2 հատակագիծԳրանցեց այց՝ շաբաթ 12:00
  3. Զանգ, 2 ր 14 վրկԱմփոփում. ուզում է հարավային կողմ, հիփոթեքով
  4. Այց վաճառքի գրասենյակՆայեց № 64 և № 71
  5. Ամրագրում № 64Պայմանագիրը կազմվեց ինքնաշխատ
  6. Մասնավճար 1/24 վճարված֏ 850 000, համադրված բանկի հետ
6այսօր
1ուշացած
4արված
  • Պատասխանել Արմեն Գ.-ին մասնավճարի մասինՈւշացել է 1 ժամ, փոխանցված է ավագ մենեջերին
    Լիլիթ
  • Զանգել Աննա Մ.-ին, ուղարկել 3 սենյականոցների գներըԱյսօր 11:00
    Արամ
  • Հիշեցնել Դավիթ Կ.-ին շաբաթվա այցի մասինԱյսօր 15:00, կանի AI ագենտը
    AI
  • Հանդիպում բանկի հետ՝ հիփոթեքային գնորդների համարԱյսօր 17:00
    Արամ
  • Ուղարկել պայմանագիր № 214Արված է 09:40
    Արամ
  • Նոր հայտ Instagram-իցAI-ը պատասխանում է 1 րոպեում, տերը՝ ըստ հերթի
  • 5 րոպե պատասխան չկաՀայտը գնում է ավագ մենեջերին
  • Այցից հետո 1 օրWhatsApp. «Ինչպե՞ս էր, ուղարկե՞մ առաջարկը»
  • Ամրագրման ժամկետը լրանում էՀիշեցում մենեջերին և գնորդին
  • Մասնավճարից 3 օր առաջՎճարման հղում գնորդին

Այս ամիս ինքնաշխատ՝ 1 240 գործողությունԽնայված ժամանակ՝ ≈ 60 ժամ

312հայտ
74այց
19ամրագրում
1 րմիջին պատասխան
Հայտ312
Պատասխան303
Այց74
Ամրագրում19
ԱլիքՀայտԱմրագրում
Instagram1419
Կայք886
Զանգ533
Facebook301
Բոլոր հայտերը մեկ մուտքայինումInstagram, WhatsApp, Facebook, Telegram, կայք և զանգեր. ոչ մի հաղորդագրություն չի կորչում, իսկ AI-ը պատասխանում է մեկ րոպեում։
Միանում էInstagramWhatsAppFacebookTelegramԿայքIP հեռախոսակապ1CArmSoftExcelԲանկ
E
EasyHub հաշվետվություն
Telegram, ամեն առավոտ 09:00
Բարի լույս, Արամ։ Երեկ՝
23նոր հայտ
5ամրագրում
3.18 մլն ֏մուտք
2 մասնավճար ուշանում էՀիշեցումներն արդեն ուղարկված են գնորդներին
Մնացածը կարգին էՄեկ հայտ 2 ժամից ավելի սպասեց, փոխանցեցի ավագ մենեջերին

Արթնանում եք, և արդեն ամեն ինչ գիտեք

Ամեն առավոտ Telegram-ում՝ քանի հայտ եկավ, ով ամրագրեց, որքան գումար մտավ և ով է ուշացնում վճարումը։ Առանց զանգելու հաշվապահին և առանց Excel բացելու։

  • Մուտքերը՝ ինքնաշխատ համադրված բանկի հետ
  • Ուշացողներին հիշեցումը գնում է ինքը
  • Զգուշացում, երբ ինչ-որ բան այն չէ
Տեսախցիկ 2, վաճառքի գրասենյակ10:42:15
3աշխատում են
1բացակա
0հեռախոսով
10:42, ID 04-ը վերադարձավ աշխատատեղ

Տեսախցիկներ, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում

Ձեր արդեն տեղադրված տեսախցիկներին միացնում ենք AI, որը իրական ժամանակում տեսնում է՝ ով է աշխատատեղում, ով է բացակա, ով է երկար ժամանակ հեռախոսով։ Դուք ստանում եք ոչ թե ժամերով տեսագրություն, այլ պատրաստ թվեր և ազդանշաններ։

  • Աշխատում է, բացակա է, հեռախոսով է. ամեն աշխատատեղի կարգավիճակը՝ րոպե առ րոպե
  • Վաճառքի գրասենյակ. քանի այցելու եկավ, որքան սպասեց և մոտեցա՞վ մենեջեր
  • Որ մակետի և էկրանի մոտ են ամենաշատը կանգնում այցելուները
  • Շինհրապարակ. քանի աշխատող և տեխնիկա կա տեղամասում ըստ ժամերի
  • Անվտանգություն պահեստում և շինհրապարակում. սաղավարտ, ժիլետ, արգելված գոտի
  • Օրվա ամփոփում Telegram-ով և ամսական վահանակ

Աշխատում է առանց դեմքի ճանաչման. մարդիկ նշվում են անանուն համարներով։ Համակարգը ներդնում ենք օրենքի պահանջներով, իսկ աշխատակիցները նախօրոք տեղեկացվում են։

AI գրասենյակ, որ չի փակվում

Ձեր թվային բաժինը։ Ամեն ագենտ ունի իր գործը և արդյունքը փոխանցում է հաջորդին, ինչպես իսկական գրասենյակում. հայտը, հատակագծերը, պայմանագիրը, մասնավճարների գրաֆիկը և հաշվետվությունը անցնում են սեղանից սեղան առանց ձեռքով մուտքագրման։ Որոշումները մնում են ձեր մենեջերին և տնօրենին։

Գրասենյակի մատյան, օրինակՈւրբաթ 22:41

    Ագենտները աշխատում են ձեր CRM-ում, փոստում և մեսենջերներում՝ միայն այն թույլտվություններով, որ դուք եք տալիս։ Պայմանագիրը, գինը և հրապարակումը հաստատում է մարդը։

    Գովազդ, որ բերում է գնորդ, ոչ թե լայք

    Գովազդը կապում ենք CRM-ի և AI ագենտների հետ։ Այդպես երևում է ոչ միայն քանի հայտ բերեց գովազդը, այլ քանի բնակարան ամրագրվեց դրանից, և բյուջեն տեղափոխում ենք այնտեղ, որտեղ վաճառում է։

    Լսարանօրինակ
    ՏեղԵրևան + 25 կմ
    Տարիք27–55
    ՀետաքրքրությունՀիփոթեքՎերանորոգումԿահույք
    ՍփյուռքՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա
    Նման լսարանձեր գնորդները CRM-ից
    Բացառելարդեն գնածներին

    Ում ենք ցույց տալիս

    Նրանց, ովքեր նման են ձեր իրական գնորդներին, ոչ թե բոլորին։

    Ձեր համալիրըԳովազդ
    Նոյեմբեր. բակը պատրաստ է
    Ստանալ հատակագծերը

    Տեսեք, թե ինչպես է աճում ձեր տունը։ 2 և 3 սենյականոցներ՝ մասնավճարով

    Ինչ ենք ցույց տալիս

    Շինարարության ընթացք, տեսարան պատուհանից, բակ և հարևանություն։ Միաժամանակ փորձարկում ենք մի քանի տարբերակ։

    Հայտ գովազդիցօրինակ
    ԱնունԼիլիթ
    Սենյակներ2
    Բյուջեմինչև ֏ 55 մլն
    CRMՆոր հայտ «Ընթացք» գովազդից, տերը՝ Արամ
    WhatsAppԱգենտը գրեց 48 վայրկյանում և ուղարկեց հատակագծերը

    Հայտը՝ միանգամից CRM

    Գովազդի ձևից հայտը ընկնում է CRM, իսկ AI ագենտը պատասխանում է մեկ րոպեում։

    Նոյեմբերօրինակ
    ԳովազդՀայտԱյցԱմրագրում
    Շինարարության ընթացք64184
    Տեսարան պատուհանից4192
    Գինը մ²-ով8860

    Ամենաշատ հայտը բերեց «Գինը մ²-ով», բայց ոչ մի ամրագրում։ Բյուջեն տեղափոխեցինք «Ընթացք»-ին։

    Ինչ վաճառվեց

    Ամեն երկուշաբթի՝ հաշվետվություն մինչև ամրագրում, ոչ թե միայն դիտումներ և լայքեր։

    AI ագենտը ամեն օր ստուգում է ձեր գովազդը

    Ամեն առավոտ ագենտը նայում է՝ որ գովազդը որքան է ծախսել և ինչ է բերել։ Գումար ծախսող, բայց ամրագրում չբերող գովազդը անջատում է, բյուջեն տեղափոխում է աշխատողին և ձեզ ուղարկում կարճ հաշվետվություն։

    • Ստուգում է ծախսն ու արդյունքը ամեն օր
    • Անջատում է անարդյունք գովազդը
    • Ամեն շաբաթ պատրաստում է նոր տարբերակներ
    • Հետևում է մրցակից համալիրների գովազդին
    • Պատասխանում է Direct-ին և մեկնաբանություններին

    Ամեն փոփոխություն գրանցվում է, իսկ բյուջեի մեծ փոփոխությունները հաստատում է մարդը։

    Meta գովազդներայսօր 09:00, օրինակ
    ԳովազդԾախսՀայտԱմրագրում
    Շինարարության ընթացք֏ 38 000212
    Տեսարան պատուհանից֏ 26 000121
    Գինը մ²-ով֏ 42 000300
    AI ագենտ, 09:02Անջատեցի «Գինը մ²-ով» գովազդը. 7 օրում ֏ 42 000, ոչ մի ամրագրում։ Բյուջեն տեղափոխեցի «Շինարարության ընթացք»-ին։

    Ինչ է ներառում

    • Ամսական բովանդակության պլան և դիզայն
    • Շինհրապարակի նկարահանում և ռիլեր
    • Թիրախային գովազդ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում և Google-ում
    • Գովազդ սփյուռքի համար՝ ռուսերեն և անգլերեն
    • Մեկնաբանություններին և Direct-ին պատասխանում է AI ագենտը՝ 24/7
    • Շաբաթական հաշվետվություն՝ մինչև ամրագրում

    Ոչ մի զանգ անպատասխան

    AI-ը պատասխանում է ձեր զանգերին գիշեր-ցերեկ, ստուգում է մենեջերների խոսակցությունները և ինքն է հիշեցնում գնորդներին ձեր մասին։ Դուք պարզապես ստանում եք ավելի շատ այցեր։

    Մուտքային զանգբնակելի համալիր, օրինակ, 21:40

    AI, որ պատասխանում է զանգերին հայերենով

    Ձեր հեռախոսահամարին պատասխանում է AI-ը՝ գիշերը, հանգստյան օրերին և երբ բոլոր մենեջերները զբաղված են։ Խոսում է բնական, հասկանում է հարցը, գրանցում և ամեն ինչ գրում CRM-ում։

    • Պատասխանում է 24/7՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն
    • Կայքից նոր հայտ է գալիս՝ մեկ րոպեում ինքն է զանգում
    • Գրանցում է օրացույցում և ուղարկում SMS հիշեցում
    • Բարդ հարցը փոխանցում է մենեջերին՝ զրույցի ամփոփումով
    Մենեջերների զանգերըօրինակ, այսօր
    Արամ92Առաջարկեց հանդիպում
    Լիլիթ81Ճշտեց բյուջեն
    Գոռ54Գինը չասաց, չառաջարկեց հանդիպում
    Նարե47Հաճախորդը սպասեց 3 րոպե

    Թույլ զանգերը ընդգծվում են, իսկ լավագույնները դառնում են նոր աշխատակիցների ուսուցման օրինակ։

    Ամեն զանգ՝ լսված և գնահատված

    AI-ը լսում է մենեջերների բոլոր զանգերը, գնահատում դրանք ձեր վաճառքի սցենարով և ցույց տալիս, թե որտեղ է կորչում գնորդը։ Ղեկավարը այլևս ստիպված չէ ժամերով ձայնագրություններ լսել։

    • Ստուգում է՝ ողջունեց, պարզեց կարիքը, ասաց գինը, առաջարկեց հաջորդ քայլը
    • Շաբաթական վարկանիշ ըստ մենեջերների
    • Զանգի ամփոփումը և հաջորդ քայլը ավտոմատ գրվում են CRM-ում

    Բերեք հաճախորդ, ստացեք վարձատրություն

    Ճանաչո՞ւմ եք բիզնես, որին պետք է մեր օգնությունը։ Ծանոթացրեք մեզ, և պայմանագրի կնքումից հետո կստանաք գործընկերային վարձատրություն։

    Դառնալ գործընկեր

    Աշխատակից գտնելու խնդիրը լուծում ենք մեկընդմիշտ

    Մեր AI ագենտները ամեն օր որոնում, ստուգում և զրուցում են թեկնածուների հետ, իսկ ձեզ են հասնում միայն նրանք, ովքեր համապատասխանում են ձեր պահանջներին։ Ամեն նոր թեկնածու մնում է ձեր բազայում, և հաջորդ թափուր տեղը լրացվում է օրերի, ոչ թե ամիսների ընթացքում։

    1. Հասկանում է, թե ում եք փնտրում

      Ձեր մենեջերի հետ 15 րոպեանոց զրույցից ագենտը կազմում է պաշտոնի նկարագիրը, պարտադիր հմտությունները, աշխատավարձի շրջանակը և այն հարցերը, որոնք պետք է տալ թեկնածուին։

      Վաճառքի մենեջեր
      ֏ 350–450 հազ., անգլերեն B2, CRM-ի փորձ, Երևան, 5/2
    2. Գրում և հրապարակում է հայտարարությունը

      Պատրաստում է գրավիչ հայտարարություն և տեղադրում ձեր ընտրած հարթակներում՝ staff.am, LinkedIn, Facebook-ի խմբեր, Telegram ալիքներ, Instagram և ձեր կայք, իսկ ամեն պաշտոնի համար պատրաստում է առանձին կարիերայի էջ։ Թարմացնում է հայտարարությունը, եթե դիմումները քիչ են։

      staff.amLinkedInFacebook խմբերTelegramInstagramԿարիերայի էջ
    3. Ինքն է փնտրում թեկնածուների

      Չի սպասում միայն դիմումների. ուսումնասիրում է հարթակների բաց տվյալները և ձեր նախկին թեկնածուների բազան, գտնում համապատասխաններին և առաջինը գրում նրանց։

      Գտնված է 38 համապատասխան պրոֆիլգրված է 21-ին
    4. Ստուգում է ռեզյումեները

      Ամեն դիմում համեմատում է պահանջների հետ և տալիս գնահատական՝ բացատրելով, թե ինչու. փորձ, հմտություններ, լեզուներ, բնակության վայր։

      Անի Մ.94
      ✓ 4 տարի վաճառք  ✓ անգլերեն  ✓ Երևան  ✗ CRM-ի փորձ չկա
    5. Անցկացնում է առաջին զրույցը

      WhatsApp-ով կամ Telegram-ով, ցանկացած ժամի, թեկնածուին տալիս է ձեր հարցերը, ճշտում ակնկալիքները և աշխատավարձը, պատասխանում ընկերության մասին հարցերին։

      Ո՞ր CRM-ի հետ եք աշխատել, և ինչ աշխատավարձ եք ակնկալումBitrix24, մոտ 400 հազար
    6. Նշանակում է հարցազրույց ձեզ հետ

      Լավագույններին գրանցում է ձեր օրացույցում, ուղարկում հիշեցումներ, իսկ հարցազրույցից հետո՝ պատասխան բոլորին, որ ոչ ոք անպատասխան չմնա։

      Հինգշաբթի, 15:00
      Անի Մ., հարցազրույց ձեր մենեջերի հետ
      հիշեցումը՝ ուղարկված
    Վաճառքի մենեջերօրինակ, 7-րդ օր
    Դիմել են կամ գտնվել են0
    Համապատասխանում են պահանջներին0
    Անցել են առաջին զրույցը0
    Հարցազրույց ձեզ հետ0
    Վերջնական թեկնածուներ0

    Որոշումը միշտ ձերն է. ագենտը կատարում է որոնումը և ստուգումը, դուք ընտրում եք։

    Մշտական թեկնածուների բազա

    Ամեն թեկնածու պահվում է իր գնահատականով։ Ագենտը կապ է պահում լավագույնների հետ, և երբ բացվում է նոր տեղ, առաջինը գրում է նրանց։

    Արագ պատասխան

    Լավ թեկնածուն սպասում է մի քանի օր, ոչ ավելի։ Ագենտը պատասխանում է նույն ժամին, նույնիսկ գիշերը։

    HR-ի ժամանակը՝ հարցազրույցներին

    Ռեզյումեներ կարդալը, զանգերը և հիշեցումները անում է ագենտը։ Ձեր թիմը խոսում է միայն լավագույնների հետ։

    Ինչ է փոխվում արդեն առաջին ամսում

    IGՆոր հայտտեր՝ Արամ
    Հաջորդ քայլզանգ 15:00
    Կայք2 ժ սպասումփոխանցված է

    Հայտը չի կորչում

    Ամեն հայտ ունի տեր և հաջորդ քայլ։ Դուք տեսնում եք, թե որ հայտին դեռ չեն պատասխանել։

    Կա՞ 2 սենյականոց 9-րդ հարկում
    Այո, երկուսը։ Ուղարկում եմ հատակագծերը և գները

    Պատասխան՝ մեկ րոպեում

    Գիշերը, հանգստյան օրերին, տոներին։ Գնորդը չի հասցնում գնալ մրցակցի մոտ։

    Հիշեցում հաճախորդինավտոմատ
    Պայմանագիր № 214ավտոմատ
    Հաշվետվություն ղեկավարինավտոմատ

    Թիմը վաճառում է

    Ձեռքով լրացվող աղյուսակները, հիշեցումները և հաշվետվությունները արվում են ավտոմատ։

    Բարի լույս։ Երեկ՝23 հայտ, 5 վաճառք, ֏ 3 180 000

    Դուք տեսնում եք թվերը

    Ամեն առավոտ՝ հայտեր, վաճառք, վճարումներ։ Որոշումները՝ փաստերով, ոչ թե զգացողությամբ։

    Հաճախ տրվող հարցեր

    Ի՞նչ է ներառում անվճար աուդիտը

    30 րոպե ծանոթություն, «գաղտնի գնորդ» ձեր բոլոր ալիքներում, կայքի, գովազդի և մրցակից համալիրների ստուգում, և գրավոր հաշվետվություն՝ գտածոներով ու նոր առաջարկներով։ Աուդիտը ձեզ ոչնչի չի պարտավորեցնում, հաշվետվությունը մնում է ձեզ։

    Որքա՞ն արժե

    Աուդիտը անվճար է։ Մնացածի գինը կախված է նրանից, թե ինչ է պետք հենց ձեր նախագծին. աուդիտից հետո ստանում եք գրավոր առաջարկ՝ ֆիքսված գնով և ժամկետներով, որպեսզի նախօրոք իմանաք ամեն ինչ։

    Որքա՞ն ժամանակ է պետք

    Աուդիտը տևում է մոտ մեկ շաբաթ։ Առաջին աշխատող լուծումը, օրինակ CRM-ը կամ ագենտը, սովորաբար պատրաստ է մի քանի շաբաթում, իսկ մնացածը ավելացնում ենք փուլերով։

    Պե՞տք է փոխել մեր ծրագրերը

    Ոչ։ Մենք աշխատում ենք ձեր Excel-ի, հաշվապահական ծրագրի և սոցցանցերի հետ։ Փոխում ենք միայն այն, ինչ խանգարում է վաճառքին։

    Կարո՞ղ եք միացնել մեր 1C-ին, ArmSoft-ին կամ ՀԴՄ-ին

    Այո։ Վերլուծության ժամանակ նայում ենք, թե ինչ ծրագրեր և սարքեր արդեն ունեք, և կապում ենք դրանք CRM-ի, կայքի ու պահեստի հետ, որ ոչինչ երկու անգամ չմուտքագրվի։ Էլեկտրոնային կտրոնի և հաշիվ-ապրանքագրի համար աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտեգրացիաներով։

    Մենք մեկ շենք ենք կառուցում. սա մեզ համար է՞

    Այո։ Երբ վաճառքի թիմը փոքր է, ամեն կորած հայտը ավելի ցավոտ է։ Կարող ենք սկսել մեկ լուծումից, օրինակ հայտերին 24/7 պատասխանող ագենտից, և ավելացնել հետագայում։

    AI-ը իսկապե՞ս խոսում է հայերեն

    Այո։ Ագենտները հասկանում և պատասխանում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, այդ թվում զանգերի ժամանակ։ Գործարկելուց առաջ փորձարկում ենք ձեր իրական հարցերով, իսկ բարդ դեպքերում ագենտը զրույցը փոխանցում է ձեր աշխատակցին։

    Ինչպե՞ս է AI-ը գտնում աշխատակիցներ

    Ագենտը գրում և հրապարակում է հայտարարությունը ձեր ընտրած հարթակներում, ինքն է փնտրում համապատասխան թեկնածուների, ստուգում ռեզյումեները, WhatsApp-ով կամ Telegram-ով անցկացնում առաջին զրույցը և լավագույններին գրանցում հարցազրույցի ձեզ հետ։ Վերջնական որոշումը կայացնում է ձեր թիմը։

    Տեսախցիկների AI-ը չի՞ խախտում աշխատակիցների իրավունքները

    Համակարգը չի ճանաչում դեմքեր և չի պահում անձնական տվյալներ. մարդիկ նշվում են անանուն համարներով, իսկ դուք տեսնում եք կարգավիճակներն ու թվերը։ Ներդրումից առաջ օգնում ենք կազմել աշխատակիցների տեղեկացման կարգը, որ ամեն ինչ լինի օրենքով և թափանցիկ։

    Իսկ մեր տվյալների անվտանգությո՞ւնը

    Տվյալները մնում են ձեր հաշիվներում և սերվերներում, մուտքը տրվում է միայն անհրաժեշտ մարդկանց։ Ագենտները աշխատում են միայն այն տվյալներով, որոնք դուք թույլ եք տալիս։

    Պատվիրեք անվճար աուդիտ

    Մեր վերլուծաբանը կկապվի ձեզ հետ և կհամաձայնեցնի 30 րոպեանոց ծանոթությունը։ Մոտ մեկ շաբաթում կստանաք աուդիտի հաշվետվությունը և նոր առաջարկները։

    Հեռախոս+374 94 257764
    Էլ. փոստinfo@easyhub.am

    Ձեր տվյալները օգտագործում ենք միայն ձեզ հետ կապվելու համար։